Սյունիքի հարձակման մասով կարծես կոնսենսուս չկա գոնե այս պահի դրությամբ. այլ տարբերակ են խաղարկելու հավանաբար: Քաոս ու անջատում ներսից:
Ամեն բան գրագետ են պլանավորել. քաոս երկրում - Սյունիքի անջատում՝ ընդհուպ մինչև ինքնիշխանության հռչակումով:
Սա խայծ է լինելու, որի փաստարկները երկաթյա են: Նժդեհին էլ են հիշելու, մինչդեռ տակը ծուղակ է:
Իրականում սա Նիկոլոսի համար փայլուն սցենար է, իրավիճակի ձեռամբ անել այն, ինչի տակ ստորագրել է Ալիևի մոտ:
Ի դեպ, Նիլկոլոսը իրենով չի խաղալու, այլ ուրիշ քաղաքական ուժերով ու անհատներով:
Ի դեպ, Մեղրիում էդ ինչ պետական կառույցներ են դուրս բերել՝ շատ անակնկալ ու հանկարծակի, ոնց որ ձյունը ձմռանը Երևանի քաղաքապետարանի համար:
Հիշեցնեմ՝ Սյունիքիում կա ՌԴ զորամիավորում ուղղաթիռային էսկադրիլիա և Իրանի գլխավոր հյուպատոսություն: Ի դեպ, այն Իրանի, որի մայրաքաղաքում մահմեդական ազանի ժամանակ եզակիներն են նամազ անում, մինչդեռ մի 5-7 տարի վիճակն այլ էր:
Մենք երկիր պահելու ու հետո գործոն դառնալու քիչ ժամանակ ունենք: Ու ցավոք, պետություն մնալու համար Նիկոլոսի հետ չի, որ լինելու է պայքարը:
Ուռուցքը նպաստավոր միջավայրում է մետաստազ տալիս:
Փողն է ձեր Աստվածը: Էս ա:
Ալեն Ղևոնդյան